Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց  ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված
Քաղաքական
14:27 02/05/2016

Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված

Թուրքիան Գերմանիայի Բունդեսթագին նախազգուշացրել է` չընդունել այնպիսի բանաձև, որտեղ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանությունները և սպանությունները կորակվեն որպես ցեղասպանություն:

«Պատմական իրադարձությունների մասին դատողություններ անելը ազգային խորհրդարանների կոմպետենտության սահմաններում չէ: «Ցեղասպանությունը» իրավական հասկացություն է, որը սահմանված է Ժնևի  կոնվենցիայով: Քաղաքական գործիչների դեպքում պետք չէ բացառել, որ նրանք կկողմնորոշվեն քաղաքական կամ կրոնական մոտիվներով», - հայտարարել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլուն` Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 2-ին:

Նա նաև կասկած է հայտնել, որ Բունդեսթագը, իրադարձությունները որպես «ցեղասպանություն» բնութագրող բանաձև ընդունելով, կնպաստի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Դեսպանն ընդգծել է, որ «երկու ժողովուրդներին պետք է խթանել պատմության այդ ողբերգական էջի վերաիմաստավորման հարցում համագործակցելու համար» և այս համատեքստում հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի առաջարկը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

Placeholder
Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված