Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին
Քաղաքական
14:00 03/05/2016

Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին

«Հարգելիներս, դա զինվորական կառույց է և ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` չպատասխանելով հարցին, թե ինչու են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներն ազատվել պաշտոններից:

Հովհաննիսյանի խոսքով, զինվորականը կամ զինվորական կառույցը «երբեք չի մեկնաբանի մեկ այլ զինվորականի պաշտոնանկությունը կամ պաշտոնին նշանակումը»:

Հիշեցնենք` ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:
 

Placeholder
Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին