Հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ՝ մեկ համերգի ընթացքում
Մշակույթ
09:09 03/05/2016
Հայաստան

Հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ՝ մեկ համերգի ընթացքում

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ երեկոյի ընթացքում կայանալու են  հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ:  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մայիսի 6-ին երևանյան բեմում ելույթ է ունենալու կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ), ներկայացվելու են նրա նաև ստեղծագործությունները: Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգը նվիրված է լինելու  հայ-ճապոնական համագործակցությանը: 

Համերգին հնչելու է Յասուշի Ակութագավայի «Ձայներ» երգեհոնի և նվագախմբի համար, Կարեն Հակոբյանի Վոկալիզ՝ ձայնի և նվագախմբի համար ստ.9 (հայաստանյան պրեմիերա),  Սիմֆոնիկ կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար ստ.17 (համաշխարհային պրեմիերա) ստեղծագործությունները: 

Համերգի երկրորդ բաժնում ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատվածներ, Յուզո Տոյամայի  Ռապսոդիա նվագախմբի համար  ստեղծագործությունը:

Որպես մենակատարներ հանդես են երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը, մեձո սոպրանո Նարինե Անանիկյանը: Համերգը ղեկավարելու է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեն:

 

Placeholder
Հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ՝ մեկ համերգի ընթացքում