Միքայել Մելքումյան. «ԲՀԿ-ին  կեղծ ընդդիմություն անվանողները թոշակառուներ են». «Իրավունք»
Օրվա թեմա
09:38 03/05/2016
Հայաստան

Միքայել Մելքումյան. «ԲՀԿ-ին կեղծ ընդդիմություն անվանողները թոշակառուներ են». «Իրավունք»

 Թեև մեկ տարի  կա մինչև խորհրդարանական  ընտրությունները, սակայն  նախընտրական  մրցավազքն արդեն  սկսվել է:  Թեժ պայքար է  ընթանում  ընդդիմադիր  քաղաքական ուժերի  միջև իրական ընդդիմության տիտղոսը  նվաճելու  համար:  Սուտ ու կեղծ  ընդդիմադիր քաղաքական ուժի  մասին  խոսող  ընդդիմադիրները թե՛  բացահայտ, թե՛  ներքին  զրույցներում  ակնարկում են ԲՀԿ-ին: 

«Իրավունքի» հետ  զրույցում  ԲՀԿ պատգամավոր  Միքայել Մելքումյանն  ասել է, որ ինքն էլ կարող է  ասել, թե նման  ակնարկներ  անողները որտեղից  են թոշակ ստանում:  «Եթե նրանք  մեզ կեղծ ընդդիմություն են անվանում, ես նրանց էլ կանվանեմ  թոշակառուներ»,- ասաց օրենսդիրի անդամը:

Ինչ վերաբերում է  ընդդիմադիրների  պայքարին, այն ըստ օրենսդիր մարմնի  անդամի,  միշտ եղել է: Պարզապես, պայքարը  սրվում է կարևոր  հարցերի քննարկման ժամանակ: «Անհեթեթություն են համարում, որ ընդդիմադիր ուժերը տեղ գրավելու  համար՝  առաջին,  երկրորդ ,երրորդ, կարծես պրեմիեր լիգայում են խաղում, թե որտեղ, միմյանց պայմաններ թելադրեն:  Ժողովուրդն է որոշում ՝ ով է իսկական  ընդդիմություն:  Աշխարհն արագ է փոխվում, ընդդիմության, իշխանության, քննադատության որակն էլ  պետք է փոխվի:  Իսկ ով է ասել, որ ընդդիմությունը  փողոցում «ռեժիմ հեռացիր»  գոռացողն է:  Հարցն այն է, թե դու ինչ կարող ես առաջարկել»,- եզրափակել է Մելքումյանը: 

Placeholder