«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ծանուցել են  հուլիսի 1-ից  աշխատանքից  ազատվելու մասին. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:30 03/05/2016

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ծանուցել են հուլիսի 1-ից աշխատանքից ազատվելու մասին. «168 Ժամ»

 Աշխատանքի և աշխատավորների   միջազգային օրը  մայիսի 1-ը, «Նաիրիտ» գործարանի  աշխատակիցները  դիմավորեցին  ձեռքերին  ծանուցագրերով  հուլիսի 1-ից  աշխատանքից  ազատվելու մասին:

«168 ժամ»-ի տեղեկություններով  անցած տարի  փետրվարին նաիրիտցիների  մասսայական  կրճատումից հետո  գործարանի  անվտանգությունն   ապահովելու նպատակով  մնացած մոտ 460 աշխատակիցներին  ևս կրճատելու  են, սակայն նրանց, կամ գոնե  նրանց մի մասին, կառաջարկվի աշխատանքի անցնել «Նաիրիտ 2» կամ «Երևանի ՋԵԿ» ընկերություններում, ու արդեն որպես կազմակերպությունների  աշխատակիցներ, նրանք կշարունակեն  ապահովել  «Նաիրիտի» նվազագույն  կարիքները: 

Placeholder
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ծանուցել են հուլիսի 1-ից աշխատանքից ազատվելու մասին. «168 Ժամ»