Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող
Սպորտ
16:18 03/05/2016
Աշխարհ

Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող

Հայաստանի ազգայիան հավաքականի կիսապաշտպան, Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է  Գերմանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Բունդեսլիգայի պաշտոնական կայքից:

Նրա օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 42 տոկոսը: Նրան 31 տոկոս ցուցանիշով հաջորդում է  «Բավարիա»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը:

Նշվում է, որ հայ կիսապաշտպանն իր մասնակցությունն է ունեցավ 31-րդ տուրի շրջանականերում «Շտուտգարդ»-ի դարպասը խփված երեք գոլերում՝ դառնալով դրանցից մեկի հեղինակ։

28-րդ տուրի շրջանակներում օգնել է  իր թիմին տոնելու կամային հաղթանակ Բրեմենի «Վերդեր»-ի նկատմամբ՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:

Եվ վերջապես վերջին տուրում կրկին դարձավ երկու գոլային փոխանցմաբ հեղինակ, որտեղ «Բորուսիա»-ն 5 - 1 խոշոր հաշվով ջախջախիչ հաղթանակն տոնեց «Վոլսսբուրգ»-ի նկատմամբ:

Այժմ Մխիթարյանն առաջին է Բունդեսլիգայում իր գոլային փոխանցումներ ցուցանիշով (15):


 

Placeholder
Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող