Սենիկ Սերոբյանը՝ ոսկե մեդալակիր
Սպորտ
13:50 03/05/2016
Հայաստան

Սենիկ Սերոբյանը՝ ոսկե մեդալակիր

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող աշխարհի խուլերի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի խուլերի ըմբշամարտի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և կավարտվի մայիսի 9-ին:
 

Placeholder
Սենիկ Սերոբյանը՝ ոսկե մեդալակիր