Ֆեյսբուքը փորձարկում է ինքնաոչնչացվող հաղորդագրությունների գործառույթը
Հասարակություն
16:27 04/05/2016
Աշխարհ

Ֆեյսբուքը փորձարկում է ինքնաոչնչացվող հաղորդագրությունների գործառույթը

Ֆեյսբուք սոցիալական հարթակը փորձարկում է հաղորդագրությունների ինքնաոչնչացման գործառույթը: Tech Insider-ին հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:

Նմանատիպ ֆունկցիա գոյություն ունի Snapchat մեսինջերում: BuzzFeed-ի տվյալներով՝ սոցցանցն անհետացող հաղորդագրությունների գործառույթը Ֆրանսիայում փորձարկում է 2015 թվականի նոյեմբերից։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Facebook-ն ընդլայնել է լսարանը, որը փորձարկում է նոր գործառույթը։

Կարգավորումներում կհայտնվի կետ, որով հաղորդագրությունները հնարավոր է ավտոմատ ոչնչացնել 1 րոպեից, 15 րոպեից, 1 ժամից, 4 ժամից կամ մեկ օրից։
 

Placeholder
Ֆեյսբուքը փորձարկում է ինքնաոչնչացվող հաղորդագրությունների գործառույթը