Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է. «Մայքրոսոֆթ»
Տնտեսություն
17:46 04/05/2016
Հայաստան

Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է. «Մայքրոսոֆթ»

Ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության  ուսումնասիրությունների՝  Հայաստանի կիբերանվտանգության մակարդակը միջին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության Կիբեր անվտանգության գլխավոր խորհրդատու Ռոբերտ Կոսլանը՝ հավելելով, որ ընկերությունը կիբերանվտանգության խնդիրներով զբաղվում է ամբողջ աշխարհում:

«Հայաստանում այս ուղղությամբ կատարված ներդրումներն անվտանգության տեսակետից պաշտպանված են բավարար մակարդակով»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Կոսլանի խոսքերով՝  վերջին դեպքերը հաշվի առնելով՝ կիբերանվտանգությունը առանձնապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ սովորական ռազմական գործողությունների հետ համատեղ տեղի են ունենում կիբերանվտանգությանը վերաբերող գործողություններ. Դա վերաբերում է նաև ամբողջ աշխարհին:

«Այսինքն՝  բոլոր ռազմական գործողությունները զուգակցվում են նաև կիբեռհարձակումներով»,- ընդգծեց նա:

Placeholder