Իրանի դեսպանը մտահոգված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ
Քաղաքական
16:53 04/05/2016
Հայաստան

Իրանի դեսպանը մտահոգված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանը դեսպանի խնդրանքով  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը: 

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն:

 


 

Placeholder
Իրանի դեսպանը մտահոգված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ