ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Լևոն Տեր-Պետրոսյանից. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:39 05/05/2016
Հայաստան

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Լևոն Տեր-Պետրոսյանից. «Հրապարակ»

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, որոնք չարտահայտված, սակայն ներքին դժգոհություն ունեին Լևոն Տեր-Պետրոսյանից, որովհետև մամուլից էին իմացել, որ նա դիմել է Սերժ Սարգսյանին` հանդիպման համար, ու որ արդեն իսկ հանդիպումը տեղի է ունեցել, այս օրերին գոհունակ ժպտում են, որովհետև Արցախ գնալուց առաջ Տեր-Պետրոսյանը ոչ միայն  գնացել է ՀԱԿ, այլև պատմել է իր այցի և սպասվող հանդիպումների մասին, որոշ մանրամասներ ներկայացրել իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի, Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից մի քանի օր առաջ ՀՀԿ ԳՄ-ին տեղեկացրել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է իրեն` հանդիպման համար, շեշտելով, որ ինքն էլ ասել է. «Չէ, Լևոն, ես կգամ քեզ տեսության, մանավանդ որ նոր ես վերադարձել վիրահատությունից»:  

Placeholder
ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ դժգոհ են Լևոն Տեր-Պետրոսյանից. «Հրապարակ»