Վալերի Գերգիևի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունենալու ազատագրված Պալմիրայում
Մշակույթ
15:06 05/05/2016
Աշխարհ

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունենալու ազատագրված Պալմիրայում

Մարինյան թատրոնի  սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի  ղեկավարությամբ այսօր համերգով հանդես է գալու սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Համերգը կրելու է «Աղոթքով՝ Պալմիրայի մասին. երաժշտությունը կենդանացնում է հին պատերը»  խորագիրը, կայանալու է համաշխարհային ճանաչում ունեցող Պալմիրայի ամֆիթատրոնում:

2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Մարտի 27-ին սիրիական բանակը, աշխարհազորայինները, ռուսների օգնությամբ  ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:

Պալմիրայն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հագույն Պալմիրան ահաբեկիչների գործողությունների արդյունքում մեծապես տուժել է:
 

Placeholder
Վալերի Գերգիևի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունենալու ազատագրված Պալմիրայում