NYT. Դավութօղլուն հնարավոր է հրաժարական ներկայացնի
Քաղաքական
11:50 05/05/2016
Աշխարհ

NYT. Դավութօղլուն հնարավոր է հրաժարական ներկայացնի

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հնարավոր է հրաժարական ներկայացնի: Այս մասին թուրքական կառավարական աղբյուրներին հղումով գրում է The New York Times-ը: 

Ինչպես նշվում է, Դավութօղլուի հնարավոր հրաժարականի պատճառը Էրդողանի հետ լարված հարաբերություններն են՝ կապված վարչապետի և նախագահի լիազորությունների ծավալների հետ, մասնավորապես, Էրդողանի կողմից երկիրը միայնակ կառավարելու մեծ ցանկությունը:

Միաժամանակ նշվում է, որ երեկ կայացել է Էրդողանի ու Դավութօղլուի հանդիպումը, որից հետո, պաշտոնական շրջանակների փոխանցմամբ, պարզ է դարձել, որ Դավութօղլուն չի առաջադրվելու Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարի պաշտոնին:
Այսօր արդեն սպավում է Ահմեդ Դավուօղլուի մամուլի ասուլիսը, որի շրջանակներում վերջինս մեկնաբանություններ կհնչեցնի Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումների մասին:

Աղբյուրի փոխանցմամբ, Էրդողանի և Դավութօղլուի հարաբերություններում լարվածությունը ակնհայտ է դարձել այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի անդամները Դավութօղլուին թույլ չեն տվել կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների ընտրություն իրականացնել:

Փորձագիտական գնահատականների համաձայն՝ Էրդողանը փորձում է վարչապետի պաշտոնում իրեն ավելի լոյալ մարդու տեսնել, որն ամբողջությամբ առաջ կտանի իր  օրակարգը:

«Բայց նույնիսկ նոր վարչապետի առկայությամբ Էրդողանի համար դժվար է լինելու սահմանադրական ցանկալի փոփոխություններն իրականացնել, քանի որ նրա կուսակցությունը այդ ամենի համար խորհրդարանում անհրաժեշտ քանակությամբ տեղեր չունի»,- գրում է պարբերականը:

Պարբերականի դիտարկմամբ, բացառված չէ նաև, որ Էրդողանը նոր վարչապետի առկայությամբ նոր ընտրություններ նախաձեռնի՝ խորհրդարանում ԱԶԿ-ի համար ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով:

Placeholder
NYT. Դավութօղլուն հնարավոր է հրաժարական ներկայացնի