Հետազոտություն. Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի միջև կապ չկա
Առողջություն
17:39 06/05/2016

Հետազոտություն. Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի միջև կապ չկա

Ավստրալիացի գիտնականները կոտրել են այն միֆը, որ բջջային հեռախոսների օգտագործումը մեծացնում է գլխուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը: Ըստ բրիտանական «Dailymail»  պարբերականի, նրանք նման եզրակացության եկել են երեսուն տարի տևած հետազոտության արդյունքում:

Հետազոտության հեղինակները նշում են, որ Ավստրալիայում բջջային առաջին հեռախոսները հայտնվել են 1987-ին, 1993-ին նման սարքավորումներից օգտվում էր ավստրալիացիների 9 տոկոսը, հիմա այդ թիվը հասել է 90 տոկոսի: Վերջին երեք տասնամյակի տվյալները վերլուծելիս մասնագետները եկել են եզրակացության, որ բնակչության շրջանում բջջային հեռախոսների օգտագործման ավելացումը որևէ կերպ չի նպաստել գլխուղեղի քաղցկեղով հիվանդների թվի վրա:

Նշվում է, որ հիվանդացության առավել շատ դեպքեր գրանցվել են 1982-ին՝ հիմնականում 70 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ: Այդ ժամանակ բջջային հեռախոսների օգտագործումը լայն տարածում չուներ:

Placeholder
Հետազոտություն. Բջջային հեռախոսների և գլխուղեղի քաղցկեղի միջև կապ չկա