Գերմանացի բժիշկները Սեյրան Օհանյանին են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքները
Առողջություն
17:02 07/05/2016
Հայաստան

Գերմանացի բժիշկները Սեյրան Օհանյանին են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքները

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Հայաստանում գտնվող Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցի և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեի հետ հանդիպմանը քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի շարք բժշկական հաստատություններում իրենց հետազոտությունների արդյունքներն ու վստահեցրել, որ հայ բուժաշխատողները կատարել են անհրաժեշտ բոլոր միջամտությունները զինծառայողների վերականգնողական բուժման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։

 

Placeholder
Գերմանացի բժիշկները Սեյրան Օհանյանին են ներկայացրել իրենց հետազոտությունների արդյունքները