Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան
Մշակույթ
16:04 07/05/2016
Աշխարհ

Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան

Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է ելույթ ունենալու Ռուսաստանում, եթե նման հնարավորություն ընձեռվի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է նվագախմբի դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը:

«Մենք ամեն ամիս Դամասկոսի օպերայում ելույթ ենք ունենում: Այլ երկրներում ելույթներ ունենալու հրավեր ունենք: Տա Աստված, հրավերները շատանան: Մենք պատրաստ ենք ելույթ ունենալ նաև Ռուսաստանում, բայց դեռևս մեր նվագախմբին նման հնարավորություն չի ընձեռվել: Հույս ունեմ, որ Ռուսաստան այցելելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է դիրիժորը:

Նախօրեին սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում կայացել է տոնական համերգ՝  նվիրված Սիրիայի անկախության   համար իրենց կյանքը զոհած զինվորներին:

Համերգը դիտելու համար Պալմիրա էին գնացել հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ: Հնագույն ամֆիթատրոնի բեմում ելույթ է ունեցել Սիրիայի զինված ուժերի, ներքին գործերի նախարարության երաժշտական  համույթները, պետական սիմֆոնիկ նվագախումբը և երաժշտության բարձագույն համալսարանի երգչախումբը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ազատագրված Պալմիրայում ելույթ էր ունեցել Մարինյան թատրոնի  սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի  ղեկավարությամբ:

Placeholder
Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան