Գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ հոդվածի համար Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման
Իրավունք
10:37 07/05/2016
Տարածաշրջան

Գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ հոդվածի համար Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման

Գրոհայիններին զենքի մատակարարման վերաբերյալ հոդվածի համար թուրքական Cumhuriyet պարեբարականի խմբագիր Ջան Դյունդարը ազատազրկվել է 5 տարվա ազատազրկման:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դատարանը նման որոշում է կայացրել նաև նրա գործընկերոջ վերաբերյալ: Նրանք մեղադրվում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ: 

«Ստացվում է, որ իշխանություններն ընդունում են իրենց մեղավորությունը: Չէ որ լրագրողները բացահայտել էին, որ երկրի ղեկավարությունը ներգրավված է Սիրիայում «Իսլամական պետության»-ը զենք մատակարարելու գործում: Հենց դրա համար էլ նրանց ուղարկեցին ճաղերի հետև»,-գրում է «Վեստի.ռու»-ն:

«Hurriet Daily News»-ն էլ հաղորդում է, որ Ստամբուլի հատուկ հանցագործությունների գծով 14-րդ քրեական դատարանը լրագրողներին նաև պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրել:

Ազատազրկման դատապարտված  Ջան Դյունդերի նկատմամբ նախօրեին նաև մահափորձ է իրականացվել: Լրագրողը հարձակման է ենթարկվել դատական նիստից հետո:

Placeholder
Գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ հոդվածի համար Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման