Սերժ Սարգսյան. Որևէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը
Քաղաքական
13:06 09/05/2016
Հայաստան

Սերժ Սարգսյան. Որևէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը


«Ուզում եմ,  վստահ լինեք, որ մենք երբեք որևէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը, վերադասավորելու իրադարաձությունները»:  Հաղթանակի զբոսայգում կազմակերպված զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին ուղղված խոսքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս հաղթանակը բոլորիս հաղթանակն է: Եվ ուզում եմ մի բանում էլ վստահ լինեք, որ ինչպես դուք եք պաշտպանել մեր Մեծ հայրենիքը, ձեզնից հետ եկող սերունդները նույնպես պաշտպանելու են մեր փոքրիկ, բայց շատ թանկագին հայրենիքը»,-ասաց ՀՀ նախագահը:

Երկրի ղեկավարը շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց վետերաններին սխրագործության համար:

«Գիտեք, հաղթանակները տարբեր են լինում: Կարող ես աչք դնել ուրիշի հողի վրա, գնալ ու հաղթել: Բայց դա արդար հաղաթանակ չէ: Ձեր հաղթանակը արդար հաղթանակ է: Ձեր հաղթանակը ձեզնից հետո եկողներին պարտադրեց, որպեսզի նրանք էլ լինեն այդպիսին»,-ասաց ՀՀ նախագահը:
 

Placeholder
Սերժ Սարգսյան. Որևէ մեկին թույլ չենք տա վերաշարադրելու պատմությունը