Կայացել է եվրատեսիլյան կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը
Մշակույթ
11:38 09/05/2016
Հայաստան

Կայացել է եվրատեսիլյան կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը

Ստոկհոլմում նախօրեին կայացել է  «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի  կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Կարմիր գորգի վրայով անցել են մրցույթի մասնակից բոլոր 42 պետության  ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը  ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ:

Լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական կայքից

Placeholder
Կայացել է եվրատեսիլյան կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը