Ալբերտ Ղազարյանը րոպեի ընթացքում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու բարձրացրեց Արցախի դրոշը
Սպորտ
01:05 09/05/2016

Ալբերտ Ղազարյանը րոպեի ընթացքում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու բարձրացրեց Արցախի դրոշը

Մոսկվայի Լուժնիկի մարզահամալիրում  ավարտվեց Ալբերտ Ղազարյան (Հայաստան) Ռուսլան Մուրթազով (Ադրբեջան) մենամարտը: Հայ մարզիկը մրցակցին հաղթեց խեղդող հնարքով ու դարձավ OFC-8 մրցաշարի հաղթող:

Մրցակցին ծնկի բերելու համար Ալբերտից 1 րոպե ժամանակ պահանջվեց: Հաղթանակից հետո բարձրացրեց Արցախի դրոշը, ապա ծածանվեց եռագույնը և Ալբերտը  ռինգ մտավ Հայ Զինվորի համազգեստով:

Ալբերտը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է մեր բոլոր զինվորներին, ովքեր այս պահին գտնվում են սահմանին, պաշտպանում են հայրենիքի սահմանները:

Placeholder