ԼՂՀ ԱԳ  նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը
Քաղաքական
18:44 09/05/2016
ԼՂՀ

ԼՂՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ  ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։

Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ 

Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ։
 

 

Placeholder
ԼՂՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը