Ռոդենի քանդակը վաճառվել է  ռեկորդային բարձր գնով
Մշակույթ
17:36 10/05/2016
Աշխարհ

Ռոդենի քանդակը վաճառվել է ռեկորդային բարձր գնով

Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Հավերժ գարուն» քանդակը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է  ռեկորդային բարձր գնով՝ 20,4 մլն դոլարով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reuters-ին:

Լոտի մեկնարկային գինը սահմանվել է 8-ից մինչև 12 մլն դոլար:

20,4 մլն դոլարը Ռոդենի գործերի համար ռեկորդային ցուցանիշ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քանդակագործի  «Իրիս-աստվածների բանբերը» քանդակը, որը ժամանակին դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուի մեջ էր, վաճառվել է 17 միլիոն դոլարով:

Placeholder
Ռոդենի քանդակը վաճառվել է ռեկորդային բարձր գնով