«Հրազդան ցեմենտ» ընկերությունն այս պահին գնող չկա. Արծվիկ Մինասյան
Տնտեսություն
18:03 10/05/2016

«Հրազդան ցեմենտ» ընկերությունն այս պահին գնող չկա. Արծվիկ Մինասյան

«Հրազդան-ցեմենտ» ընկերությունն իր գործունեության ընթացքում մոնիտորինգի կենթարկվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Անպայման մոնիտորինգի կենթարկվի, իհարկե: Այստեղ երկրորդ կարծիք չկա, պատրաստ ենք համագործակցել», -հավելեց Մինասյանը:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ գործարանը գնելու մասին հարցին, Մինասյանն ասաց, թե այս պահին Հրազդանի ցեմենտի գործարանը գնորդ չունի:

«Գործարանի միակ բաժնետեր «ՎՏԲ Հայաստան» բանկը փորձել է վաճառել, բայց գնորդ չի եղել: Հնարավոր է, որ հետագայում գնորդ հայտնվի, բայց այս պահին կառավարությունը չունի որևէ կոնկրետ անձ կամ անձանց խումբ, որ կարողանանք այստեղ ասել գնորդ կա», -հայտարարեց Մինասյանը՝ ընդգծելով, որ իրենք խրախուսելու են այս ոլորտում ներդրումները:

Placeholder
«Հրազդան ցեմենտ» ընկերությունն այս պահին գնող չկա. Արծվիկ Մինասյան