Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը
Քաղաքական
16:57 10/05/2016
ԼՂՀ

Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը

Տիգրանակերտի հնագիտական թանգարանում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին,  ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունևթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Placeholder
Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը