Խոշոր բիզնեսմենները պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի  գումարներ հատկացնել բանակի կարիքներին. ՀԺ
Օրվա մամուլ
09:58 11/05/2016

Խոշոր բիզնեսմենները պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին. ՀԺ

Խոշոր բիզնեսի մի քանի  ներկայացուցիչներ  «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր  զրույցում  հաստատել են լուրը,  որ ապրիլյան  հայտնի  դեպքերից  հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի  գումարներ հատկացնել բանակի կարիքներին։

Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, թերթին ճշտել չի հաջողվել, սակայն զրուցակիցների գնահատմամբ՝ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։

«Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է։  Սակայն սա չի կարող ունենալ երկարատև  բնույթ և գաղափարախոսական  տեսանկյունից էլ ճիշտ չէ։  Տնտեսությունը ժամանակակից սկզբունքներով կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիան ու մոնոպոլիզացիան  նվազեցնելու  պարագայում  այսպիսի ոչ ստանդարտ միջոցառումների կարիքը  ուղղակի չէր զգացվի, և բյուջեն  կարող էր հոգալ  մեր բանակի  բոլոր կարիքները»,-մեկնաբանել է թերթը:

Placeholder
Խոշոր բիզնեսմենները պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին. ՀԺ