Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդվզող հատվածը նորից ոտքի էր կանգնելու. կուտակային համակարգի հետաձգումը նախընտրական մանևր է. «Ժամանակ»
ԱԺ արտահերթ նիստին երեկ քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչև 2018 հուլիսի 1-ը: Համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր սեկտորի համար այն պետք է ուժի մեջ մտներ 2017թ.:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն անդրադառնալով սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը մեկ տարով հետաձգելուն «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք հետևողական են լինելու և փորձելու են հասնել նրան, որ պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղարկվի: Նրա խոսքով՝ 2014-ին կայացվել էր որոշում, որն ընդհանրապես չէր բխում քաղաքացիների շահերից. «Այս օրենքը և ռեֆորմը անկատար և թերի են, շատ շուտափույթ ընդունվեց, որովհետև, ըստ երևույթին, մեր պետական այրերը ունեին այլ պայմանավորվածություններ և այլ կանխատեսումներ՝ հաշվի չառնելով ժողովրդի կամքը, այն խնդիրները, որ կարող էին առաջանալ»:
Մանե Թանդիլյանի դիտարկմամբ՝ ընդվզող հատվածը, միևնույն է, նորից ոտքի էր կանգնելու, ուստի նա համոզված է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետաձգումը կապված է նախընտրական գործընթացներով»: