Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
Մշակույթ
10:51 11/05/2016

Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում  եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին հարց է ուղղել  «Կանաչ սենյակում» նրա բարձրացրած ԼՂՀ  դրոշի մասին: Հիշեցնենք, որ ԼՂՀ դրոշը արգելված դրոշների ցանկում էր: 

Իվետա Մուկուչյանը նախ շնորհակալություն է հայտնել հարցի համար՝ նշելով որ սպասում էր այդպիսի հարցադրման, այնուհետև՝ հավելել. «Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և իմ սիրտը, իմ մտքերը ու բոլոր հույզերը իմ հայրենիքի հետ են: Այն ամենը ինչին ես կոչ եմ անում,  ուզում եմ գոչել, բղավել՝ խաղաղությունն է: Խաղաղություն եմ ուզում սահմանում: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Սեր և խաղաղություն. բարձրացրել եմ դրոշը, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ողջ աշխարհում»

 

Placeholder
Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին