Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը
Մշակույթ
09:00 11/05/2016
Հայաստան

Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 16-ին կայանալու է Երևանի պետական կամերային երգչախմբի գործունեության 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:  Երգչախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երգչախմբի 20-րդ տարեդարձի շնորհավորանքներին իր ելույթով կմիանա նաև ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը:

Երևանի պետական կամերային երգչախումբը  ստեղծվել է 1996-ին՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ դասական և ժամանակակից գլուխգործոցներ կատարելու նպատակով: Մինչև այս 10 ձայնասկավառակ է ձայնագրվել: Երգչախմբի հիմնական երգացանկը ներառում է հայկական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև եվրոպական ու ռուսական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների և ջազ կոմպոզիտորների աշխատանքներ:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրժորն է Հարություն Թոփիկյանը:

Նշենք, որ Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ միասին ներկայացրել են  «Լույս ի Լուսոյ» յուրօրինակ նախագիծը դաշնամուրի և երգչախմբի համար:
 

Placeholder
Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը