Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
Քաղաքական
14:59 12/05/2016
Հայաստան

Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը

Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան կարգավորման հարցով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:

«Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկությունը տարածվում սահմանված կարգով և պատշաճ ժամկետներում», - Aysor.am-ի թղթակցին ասել է  ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված է. «Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»:

 

Placeholder
Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը