Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Չորրորդ իշխանության»-ը հաջողվել է պարզել, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի որդին քաղաքում իրեն ամենևին էլ վատ չի զգում։ Վերջինս Երևանի կենտրոնական փողոցներում ավելի շատ անշարժ գույք ու աշխատող բիզնես ունի, քան հասարակությանը քաջ հայտնի դեմքերի զավակները։
«Մաշտոց-Կորյուն փողոցների հատման կենտրոնում ՝Պոնչիկանոցի հարևանությամբ գործում է ՊԻԼՍՆԵՐ ՀԱՈՒՍ ռեստորան-գորեջրատունը։ Գարեջուրն այստեղ ներմուծվում է Չեխիայից, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ռեստորանը ենթարկվեց կապիտալ վերանորոգման, և այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է։ Ընդ որում՝ այստեղ սիրում են գարեջուր խմել իշխանական էլիտայի ներկայացուցիչները։
Բացի այս, պարոն Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների ու ժամացույցների բրենդային խանութ-սրահը։
Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հարստացել է քոսոտ երկիրը թալանելու հաշվին։
Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որը երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր»։