Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.
Հասարակություն
18:01 13/05/2016
Հայաստան

Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.

Ես վաղուց եմ ուզում այս մասին գրել, արդեն պատրաստվում էի՝ պատերազմն եկավ թափով:

Աբորտների մասին: Ոչ թե սելեկտիվ աբորտների մասին, այլ՝ աբորտների: Այ, անընդհատ գրվում է՝ աղջիկներ քիչ են ծնվում, որովհետև սեռով պայմանավորված աբորտները շատ են: Այսօր Հայաստանի համար այսպիսի թվեր են բերում՝ « 100 աղջկա դիմաց 105-106  տղայի փոխարեն ունենք 112-113 տղա»:

Եթե աղջիկները բնականորեն քիչ են ծնվում՝ ոչինչ: Մենք պատերազմող երկիր ենք: Քանի տղա կորցրեցինք: Քանի հերոս տղա…:  

Ու արտագնա աշխատանքների էլ տղամարդիկ են գնում: Եթե հասուն մարդկանց թվեր ներկայացնենք՝ կանայք ու աղջիկները շատ կլինեն տղամարդկանցից:

Ուստի՝ աբորտի խնդիրը ոչ թե սելեկտիվն է, այլ ուշ աբորտը ընդհանրապես: Ի դեպ՝ ուշ աբորտ արգելելու օրենքը հիմա էլ կա, չի գործում, ինչքան հասկանում եմ:

Եվ հետո՝  եթե նույնիսկ սելեկտիվ աբորտները, ուղղակի որպես այդպիսին արգելեն, այսինքն՝  թույլ տան ուշ աբորտը, բայց կնոջը չասեն, թե ինչ սեռի երեխա էր նա ունենալու: Միթե՞ սա հարցի լուծում է: Ինչ է, չէ՞ր կարող այդ կինը այլ տեղում ուղղակի հարցրած լիներ, թե ինչ երեխայի է սպասում, իսկ աբորտի համար դիմեր ա՞յլ տեղ:

Սելեկտիվ աբորտի թեման կրկին այն թեմաներից մեկ է, որ քննարկվում է շատ միակողմանի: Հիմա որ ասում են՝ «սելեկտիվ», ես «գենդեր» բառն եմ հիշում:

Հիմնական ասելիքս սա էր: Մնացածը ինչքան էլ երկարացնենք՝ ասած բաներ են:

Այլ բան, եթե խոսում ենք աբորտների ու դեմոգրաֆիկ խնդիրների մասին:  Բայց դա էլ  սելեկտիվի հետ համարյա թե կապ չունի:
 

Անահիտ Ոսկանյան
Լուսանկարը՝  երևանյան ջահերով երթից

Placeholder