Աջակցելու ենք  Մատաղիսի բնակիչների հայրենի բնակավայրում ապրելու հաստատակամությանը. Բակո Սահակյան
Քաղաքական
18:19 13/05/2016
Հայաստան

Աջակցելու ենք Մատաղիսի բնակիչների հայրենի բնակավայրում ապրելու հաստատակամությանը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների  վերացմանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին և նրա բնակիչներին՝ կարևորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել և արարել հայրենի բնակավայրում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

Placeholder
Աջակցելու ենք Մատաղիսի բնակիչների հայրենի բնակավայրում ապրելու հաստատակամությանը. Բակո Սահակյան