Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում
Մշակույթ
14:49 13/05/2016
Հայաստան

Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում

Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը փոքր կազմով այս տարվա օգոստոսին Գերմանիայում ներկայացնելու են  «Լույս ի Լուսոյ» ծրագիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը:

Նա նշեց, որ ընդամենը երկու օր առաջ Ավստրիայի հեղիկանավոր փառատոնից են հրավեր ստացել՝ 2017-ի մարտին  ներկայացնելու նույն ծրագիրը:

«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն ներկայացնում է Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Տիգրանի  երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է:Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագիծը 2015-ին ներկայացվել է Թուրքիայում: Այս տարվա ապրիլի 30-ին Կալիֆորնիայի համալսարանի  «Ռոյսե հոլլ»  դահլիճում տեղի էր ունեցել  Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (փոքր կազմով) համերգը, ներկայացվել էր «Լույս ի Լուսոյ» նախագիծը: Նախագիծը թողարկվել է նաև ձայնասկավառակի տեսքով:

Հ.Թոփիկյանի խոսքով, ձայնասկավառակը թողարկելուց հետո ծրագրի մասին ավելի լայն շրջանակներ են իմանում, տարածում է ստանում, բնականաբար, նոր սկսվում է հրավերների շարքը:

 

Placeholder
Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում