Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
Առողջություն
18:37 14/05/2016
ԼՂՀ

Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան

Արցախում  հրազենային ծանր վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Պողոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Զորիկ Սաղյանը, զինծառայողին վիրահատել են և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նրա խոսքերով՝ 21-ամյա զինծառայողը ստացել է գլխուղեղի հրազենային վնասվածք:

«Վիճակը կարգավորվելուց հետո զինծառայողին կտեղափոխենք Երևան»,- ասաց Զորիկ Սաղյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: Ըստ ԼՂՀ  ՊԲ լրատվական ծառայության՝  հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Placeholder
Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան