Գինու արտադրության ծավալներն աճել են, օղու, գարեջրի արտադրության ծավալները՝  նվազել
Տնտեսություն
17:55 14/05/2016
Հայաստան

Գինու արտադրության ծավալներն աճել են, օղու, գարեջրի արտադրության ծավալները՝ նվազել

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 1 441.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով:  Նշենք, որ 2015թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 1 370.1 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 60.2%-ով` կազմելով 85.2 հազար լիտր:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 394.3 հազար լիտր վիսկի, ինչը 2015թ-ի հունվար-մարտի համեմատ աճել է 5 անգամ:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 053.3 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով (2015-ի հունվար-մարտին արտադրվել է 2 600.7 հազար լիտր օղի):

Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվար-մարտին արտադրվել է 2 569.7 հազար լիտր գարեջուր` 2015թ-ի  համեմատ նվազելով 7%-ով:


 

Placeholder
Գինու արտադրության ծավալներն աճել են, օղու, գարեջրի արտադրության ծավալները՝ նվազել