Միխալկովն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի «Օսկար»
Մշակույթ
20:06 16/05/2016
Աշխարհ

Միխալկովն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի «Օսկար»

Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել է ստեղծել «Օսկար» մրցանակաբաշխության այլընտրանք ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա ) համար: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Կինեմատոգրաֆիստների միությունում ասուլիսի ժամանակ:

«Ես եղել եմ Չինաստանում, Հնդկաստանում: Մենք մտածել ենք այն մասին՝ ինչո՞ւ  չստեղծենք միջազգային մեծ մրցանակաբաշխություն՝  «Օսկար»-ին համարժեք»,- ասել է նա:

Ն.Միխալկովի խոսքով, պետք չէ վազել «Օսկար»-ի հետևից, այդուհանդերձ եվրասիական տարածքում ազդեցության տեսանկյունից ԲՐԻԿՍ-ի երկրներին անհրաժեշտ է ոչ միայն այլընտրանք և հակակշիռ, այլև «որոշակի իմաստով «խթանող  ոտք» կինեմատոգրաֆի զարգացման, շփման համար»:

Կինոռեժիսորը հավելել է, որ կա «Կինոյի Եվրասիական ակադեմիա» ստեղծելու գաղափար: Միաժամանակ, նրա խոսքով, արդեն պայմանավորվածության կա ռուսական ղեկավարության, ինչպես նաև չինացի և հնդիկ գործընկերների հետ: Միխալկովը նշել է, որ կինոմրցանակ ստեղծելու թեման քննարկել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Չինաստանի և Հնդկաստանի ղեկավարության հետ:

Placeholder
Միխալկովն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի «Օսկար»