Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում Ընտրական օրենսգրքի նախագիծը և կից ներկայացված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը ընդունվեցին նաև 2-րդ ընթերցմամբ: Օրինագծին կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ էին՝ 18-ը, իսկ ձեռնպահ՝ 4-ը:
Օրինագծին դեմ քվեարկեցին «Օրինաց երկիր» (Հայկական վերածնունդ), ՀԱԿ խմբակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից անջատված և Օսկանյանի կուսակցությանը միացած մի քանի պատգամավորներ: ԲՀԿ-ում քվեարկությունն ազատ էին թողել, իսկ «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը կողմ էին օրինագծին:
Ընտրական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և վերջնականապես պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: