Արցախի նախագահը կարևորել է ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին
Քաղաքական
16:35 17/05/2016
ԼՂՀ

Արցախի նախագահը կարևորել է ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը` կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:

Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Արցախի նախագահը կարևորել է ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին