ԳՆ. Սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր
Տնտեսություն
14:09 17/05/2016
Հայաստան

ԳՆ. Սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր

2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր: Այգին ստեղծվել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում:

«Այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր», - լրագրողների հետ ճապեզրույցում նշել է այգի այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և   նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս տարի կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր:

Նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում.  հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն:

Placeholder
ԳՆ. Սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր