ՀՀԿ-ն Արցախում միջկուսակցական ֆորում է անցկացնելու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:58 18/05/2016
Հայաստան

ՀՀԿ-ն Արցախում միջկուսակցական ֆորում է անցկացնելու. «Հրապարակ»

ՀՀԿ-ն Արցախում մայիսի 20-22-ը միջկուսակցական ֆորում է նախաձեռնել, որի նպատակը միջկուսակցական հարաբերությունների, կուսակցությունների դերի ու նշանակության և այլ հարցերի քննարկումն է մյուս քաղաքական ուժերի հետ:

Ըստ «Հրապարակ»-ի,  կազմակերպչական աշխատանքները դրվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա։ Ֆորումին հրավիրվել են ոչ միայն ԱԺ ուժերը, այլև նորաստեղծ կուսակցություններ: ՀՀԿ-ն նման ֆորում նախաձեռնել էր 2 տարի առաջ, սակայն կուսակցությունների երիտկառույցների մակարդակով:

Placeholder
ՀՀԿ-ն Արցախում միջկուսակցական ֆորում է անցկացնելու. «Հրապարակ»