800 հազար փախստական սպասում են Լիբիայից ԵՄ տեղափոխմանը
Քաղաքական
15:07 18/05/2016
Հայաստան

800 հազար փախստական սպասում են Լիբիայից ԵՄ տեղափոխմանը

Շուրջ 800 հազար փախստական պատրաստվում են Լիբիայից գնալ դեպի Եվրոպա, ինչը կբարձրացնի պոտենցիալ ահաբեկչական հարձակումների սպառնալիքը, քանի որ միգրանտների հետ նաև ահաբեկիչներ են թափանցում Եվրոպա,- գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Ինտերպոլի և Եվրապոլի զեկույցին:

«Քանի որ միգրանտների և ահաբեկիչների միջև անօրինական կապը չի հաստատվել, մեծ է ռիսկը, որ օտարերկրյա զինյալները միգրացիոն երթուղիները կարող են օգտագործել ԵՄ-ում հայտնվելու համար»,-ըստ աղբյուրի՝ ասված է զեկույցում:

Միացյալ թագավորության Անկախություն կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Վուլֆը  նշել է, որ այս համատեղ զեկույցը ցույց է տալիս, որ 800 հազար լիբիացի հերթ են կանգնել, որպեսզի հայտնվեն ԵՄ-ում: 
 

Placeholder
800 հազար փախստական սպասում են Լիբիայից ԵՄ տեղափոխմանը