Բունդեսթագի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն Արցախում է
Քաղաքական
17:16 18/05/2016

Բունդեսթագի պատգամավորի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և  Գերմանիայի քաղաքական ուժերի միջև կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժևորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:

Placeholder