Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝  Հիտլերի կերպարով
Քաղաքական
10:32 18/05/2016
Աշխարհ

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա ակտիվիստները  պատկերել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը` Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով  The Independent-ին:

Նկարիչները Թուրքիայի նախագահի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ բեղեր և նացիստական ժապավեն: Պատի վրա նաև գրառում է հայտնվել՝  «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա ներկայացվել էպրոյեկտորի միջոցով:

Լրագրողները պարզել են, որ նկարի հեղինակներն են գերմանական Pixel Helper խմբի նկարիչները: Իրենց ակցիայով նրանք դժգոհություն են  արտահայտել վերջերս Թուրքիայում երկու լրագրողի ազատազրկման հետ կապված:

«Մենք` գերմանացիներս, գիտենք, թե  ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի միջև ներկա պահին  նմանությունը վախեցնող է»,- հայտարարել է խմբի անդամներից Օլիվեր Բիենկովսկին:

Լուսանկարները՝ www.independent.co.uk կայքից: 


 

Placeholder
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա պատկերել են Էրդողանին՝ Հիտլերի կերպարով