Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:29 18/05/2016
ԼՂՀ

Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ  (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:






 

Placeholder
Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ