Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադանալով այն տեղեկություններին, որ Թուրքիայից ներկրած պոմիդորը որպես տեղական է վաճառում, նշեց, որ այդ տեղեկատվությունը հիմա հավաքագրում են:
«Պետական եկամուտների կոմիտեից արդեն ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կամփոփենք և կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, ինչպես նաև գործիքակազմը, որի մասին խոսել եմ: Բացի այդ, քննարկման կհրավիրենք բոլորին՝ ընտրելու թե գործիքակազմը, և թե ապրանքախմբերը,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյոք վերջին օրերի ներկրման մասին կան տվյալներ, նախարարն ասաց, որ նման տվյալներ չկան: