Ճարտարապետ Կորբյուզեի աշխատանքները հնարավոր է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ
Մշակույթ
15:47 18/05/2016
Աշխարհ

Ճարտարապետ Կորբյուզեի աշխատանքները հնարավոր է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական հանձնաժողովն առաջարկել է շվեյցարա-ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեի 17 աշխատանքը համաշխարհային ժառանգության ցանկ ներառել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը:

Նշվում է, որ հանձնաժողովն առաջարկել է ցանկ ներառել վարպետի աշխատանքները, որոնք 7 երկրներում են, այդ թվում՝ Ճապոնիայում: Խոսքը մասնավորապես Տոկիոյում Արևմտյան արվեստի թանգարանի և Ֆրանսիայում Սավոյ վիլլայի մասին է, որոնք համարվում են Կորբյուզեի ոճի ամենատպավորիչ օրինակները:

ՄԱԿ-ի կոմիտեի նիստը, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի այս հարցով, տեղի է ունենալու հուլիսին՝ Թուրքիայում: Հաջողության դեպքում Տոկիոյի թանգարանը կդառնա համաշխարհային ժառանգության 16-րդ օբյեկտը Ճապոնիայում: Թանգարանը, որը տեղակայված է Ուենո այգում, կառուցվել է 1959 թվականին և խորհրդանշում է Ճապոնիայի ու Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Երկրորդ աշխարհամարտից հետո:

Շվեյցարիայում ծնված ճարտարապետ Լե Կորբյուզեն, ով ավելի ուշ Ֆրանսիայի քաղաքացիություն է ընդունել, համարվում է ժամանակակից ճարտարապետության առաջամարտիկներից մեկը:

Placeholder
Ճարտարապետ Կորբյուզեի աշխատանքները հնարավոր է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ