ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են հույների ցեղասպանությունը
Քաղաքական
17:14 19/05/2016
ԼՂՀ

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են հույների ցեղասպանությունը

ԼՂՀ ԱԺ  խմբակցություններն այսօր ընդունել են հայտարարություն՝ Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին:

ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է.

«- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը»:

Հայտարարության ներքո ստորագրել են  ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն»,  «Դաշնակցություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցությունները:

Placeholder
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են հույների ցեղասպանությունը