Հռոմի Պապն ընդունել է «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներին
Աշխարհում
19:20 20/05/2016

Հռոմի Պապն ընդունել է «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման նախօրեին ընդունել է «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ես մտածում եմ երիտասարդ ֆուտբոլասերների մասին, ովքեր երկրպագում են Ձեզ: Դուք գրավում եք նրանց ուշադրությունը, ուստի պետք է Ձեզ այնպես պահեք, որ սպորտի անգնահատելի արժեքներն արտացոլվեն Ձեր մեջ: Դուք միայն սպորտում չեմպիոն չեք, չեմպիոններ եք նաև կյանքում»,- նշել է Հռոմի Պապը:

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը` «Օլիմպիկ» մարզադաշտում:
 

Placeholder
Հռոմի Պապն ընդունել է «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներին