ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տպավորված  է, որ Հայաստանին հաջողվել է ընդունել մոտ 20 հազար սիրիահայի
Աշխարհում
13:59 20/05/2016
Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տպավորված է, որ Հայաստանին հաջողվել է ընդունել մոտ 20 հազար սիրիահայի

«Հայաստանի կառավարությունը մեծ հետաքրքրություն ունի սիրիահայերի ինտեգրման հարցում: Դրա ապացույցն է նաև այն, որ նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես բացմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Նշենք, որ ցացահանդեսն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը նոր մեկնարկող միջոցառում է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի կողմից: Այն միտված է պարզելու և սահմանելու կարիքներն առավելապես հասեագրող և նպատակաուղղված միջամտություններ՝ Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինետգրման նպատակով, որը կիրագործվի ԳՄԸՀ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի գործընկերների և Աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ:

Դեսպանի խոսքով, այն իրավիճակը, որ առկա է Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում, մեծ մարտահրավերների առաջ է կանգնեցնում ոչ միայն ԵՄ-ին, այլ նաև  հարևան երկրներին, ինչպիսին է նաև Հայաստանը:

«Հայաստանը ստանձնել է այդ պատասխանատվությունը, ավելի շատ և ավելի մեծ պատասխանատվության, քան շատ ու շատ այլ եվրոպական երկրներ»,- ասաց Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Նա տպավորված   է այն փաստով, որ  Հայաստանին հաջողվել է ընդունել մոտ 20 հազար սիրիահայ փախստականների:

«Դա համատեղ ջանքերի արդյունք է՝ Հայաստանի կառավարություն և հայ ժողովուրդ»,- ընդգծեց եվրոպացի դիվանագետը:

Դեսպանը տպավորված է նաև այն համերաշխության ցուցաբերումից, որը եղավ Հայաստանում սիրիահայ փախստականների  նկատմամբ:

«Փախստականները շատ անգամ որպես բեռ են ընկալվում: Գերմանիայում և այլ տեղերում կա այլ մոտեցում, որ փախստականները նաև մեծ ներուժ են հասարակության համար:  Հատկապես սիրիահայերը, քանի որ նրանք Սիրիայում  երկար ժամանակաշրջան է զբաղվում են տարբեր արհեստներով ու  շատ լավ մասնագետներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր խնիդրը դա է՝ օգտագործել այդ ներուժը, ինչպես նաև Սիրիայից Հայաստան ժամանակողները տեսնեն այս երկրում իրենց համար տնտեսական ապագա:

Ըստ դեսպանի, նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական, արդյունքում սիրիահայերն էլ ավելի կհամոզվեն, որ Հայաստանում կա տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններ:

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք հիմնականում բարձրաձայնում են սիրիահայերը, ովքեր ուզում են նոր գործ սկսել Հայաստանում,  ասաց, որ  նրանք առնչվում են այն նույն խնդիրներին, ինչ Հայաստանի քաղաքացիները:

«Հայաստանում որոշակի շրջանակային պայմանները լավ են, օրինակ հարկային օրենսդրությունը, բայց միգուցե կան այլ շրջանակային պայմաններ, որոնք անհրաժեշտ է բարելավել: Ընդհանուր առմամբ, առաջնահերթ ուղղություններից մեկն է՝ բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում նրանց հնարավորությունների շրջանակը: Հենց դրանից Սիրիայից ժամանած մարդիկ կարող են մեծ շահ ունենալ»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Նա վստահ է, որ Հայաստանի կառավարությունը տեղյակ է այդ խնդիրներին, գիտակցում է և շարունակում է աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

 

Placeholder
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տպավորված է, որ Հայաստանին հաջողվել է ընդունել մոտ 20 հազար սիրիահայի