Ուկրաինայում արգելել են հասարակական վայրերում ռուսական շանսոն լսել
Մշակույթ
18:03 20/05/2016
Աշխարհ

Ուկրաինայում արգելել են հասարակական վայրերում ռուսական շանսոն լսել

Ուկրաինական Տերնեպոլ քաղաքի  իշխանություններն արգելել են հասարկական վայրերում, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում ու ժամանցային կենտրոններում, ռուսական շանսոն լսել:

Քաղաքային խորհուրդի պաշտոնական էջում  նշված է, որ արգելքը վերաբերում է այն կատարողներին, որոնք, ըստ քաղաքային իշխանությունների,  Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք են:

Հրապարակված ցանկում ընդգրկված է մշակութային 14 գործիչ՝ Իոսիֆ Կոբզոնը, Սերգեյ Բեզրուկովը, Գրիգորիյ Լեպսը, Ժերար Դեպարդյեն, Օլեգ Գազմանովը և այլք:

Placeholder
Ուկրաինայում արգելել են հասարակական վայրերում ռուսական շանսոն լսել